Պատմության մեջ առաջին զբոսաշրջիկ տիեզերագնացների խումբը հասել է Միջազգային տիեզերակայան

Լուրեր

18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
Բոլորը

Զբոսաշրջիկ տիեզերագնացների՝ պատմության մեջ առաջին  խումբն այսօր ապահով ժամանել է Միջազգային տիեզերակայան։  Զբոսաշրջիկները կայանում կանցկացնեն մոտ 8 օր:

Falcon 9 հրթիռակրի արձակումն իրականացվել էր Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից (Ֆլորիդայի նահանգ) ուրբաթ օրը: Ամբողջ ընթացքը հեռարձակվել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (NASA) կայքում։

Անձնակազմում երեք գործարարներ են ԱՄՆ-ից, Իսրայելից և Կանադայից՝ Լարի Քոնորը, Էյթան Սթիբբեն և Մարկ Փետին: SpaceNews պորտալի տվյալներով՝ նրանք այս առաքելությանը մասնակցելու համար 55 մլն դոլար են վճարել։ Անձնակազմի հրամանատարը NASA-ի նախկին տիեզերագնաց Մայքլ Լոպես-Ալեգրիան է՝ Axiom Space ընկերության փոխնախագահը։

2016 թվականին ստեղծված և Հյուսթոնում տեղակայված Axiom Space-ը, որը որոշել է դուրս գալ տիեզերական զբոսաշրջության շուկա, 2020 թվականի մարտին SpaceX ընկերության հետ պայմանագիր է կնքել, որը նախատեսում է Երկրի ուղեծիր դուրս գալ ցանկացողներին Միջազգային տիեզերակայան հասցնելու չորս առաքելություն: Axiom Space-ը նաև NASA-ի հետ պայմանավորվել է, որ իր զբոսաշրջիկներին թույլ կտրվի մուտք գործել կայանի ամերիկյան հատված: