Խոշտանգում եղել է, բայց խոշտանգողին ԱԱԾ-ն չի գտնում․ Մարցի գործով առաջընթաց չկա, ոստիկանական անպատժելիությունը ՀՀ-ում դեռևս չի հաղթահարվել. ՀՔԱՎ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Մարց գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների և մասնակցելու մեջ կասկածվողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ենթակա անձը վարույթն իրականացնող մարմնին «հայտնի չէ», մինչդեռ տուժողը հստակորեն մատնացույց է արել մեղավորներին։ ԱԱԾ-ն էլ տուժողին հնարավորություն չի տալիս ծանոթանալու գործի բոլոր նյութերին և հրաժարվում է դատահոգեբանական փորձաքննություն նշանակելուց. տեղեկացնում են ՀՔԱՎ-ից:

Քրեական գործը հարուցվել էր խոշտանգման հիմքով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և տուժողներից մեկի հաղորդման հիման վրա։

Դեպքը տեղի էր ունեցել 2021 թ․ օգոստոսի 14-ին․ ոստիկանության ավտոմեքենայի հետապնդելու ընթացքում Մարց գյուղի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու անձ մահացել էր: Դրանից հետո հրկիզվել է ոստիկանների վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի պատճառով էլ ոստիկանները սկսել էին ահաբեկել Մարցի և հարակից գյուղերի բնակիչներին, բռնության ենթարկել արական սեռի ներկայացուցիչներին։

ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էր, որ բացի ցուցմունք կորզելու համար խոշտանգում, հոգեբանական ճնշում գործադրելուց՝ ոստիկանները նաև անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել հուզական լարված վիճակում գտնվող անձանց հետ աշխատանքում, ինչպես նաև՝ ճիշտ գնահատելու հետապնդման հնարավոր հետևանքները և արդարացվածության աստիճանը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ ու վտանգ ներկայացնելով նաև գյուղի երեխաների կյանքի համար, չեն ապահովել և խոչընդոտել են անձանց բժշկական օգնություն ստանալու իրավունքը, առևանգել են բնակիչների իրերը, խաթարվել է Մարց գյուղի բնականոն կյանքը։

Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին ՀՔԱՎ-ը նաև առանձին տեղեկանք է ներկայացրել։

2021թ․ սեպտեմբերի 24-ին հարուցված քրեական գործի շրջանակում բռնության ենթարկված Ս․ Գ․-ը տուժող է ճանաչվել, նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը։