Էրդողանն ու նրա փեսա Սելջուկ Բայրաքթարը լրագրողների դեմ նոր հայցեր են ներկայացրել «վիրավորանքի համար»

Լուրեր

16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է դատական հայցեր ներկայացնել լրագրողների դեմ՝ իրեն վիրավորելու համար։ Այս անգամ նրան միացել է նաև փեսան՝ Baykar Defense ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ 

Էրդողանի կողմից դատական ​​հայց ներկայացնելուց հետո դատախազները մեղադրել են Evrensel օրաթերթի սյունակագիր Էնդեր Իմրեքին Թուրքիայի Քրեական օրենգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներով՝ «նախագահին վիրավորելու համար»։ Հայցը վերաբերվում է Էմրեքի անցյալ տարվա հոդվածին երկրում զանգվածային անտառային հրդեհների մասին, որը քննադատություն էր պարունակում կառավարության հասցեին՝ հրդեհաշիջման ինքնաթիռների բացակայության պատճառով։

Հոդվածում Իմրեքը հարց էր բարձրացրել, թե նախագահականին պատկանող 13 ինքնաթիռներից 8-ի վաճառքի գումարով քանի՞ հրշեջ ինքնաթիռ կարելի էր գնել։

Բաքըրքյոյի գլխավոր դատախազությունը հոդվածագրին մեղադրանք է առաջադրել, որից հետո Իմրեքը Twitter-ում գրել է. «Նրանք ցանկանում են մեզ լռեցնել։ Նախագահին վիրավորելու համար հերթական դատական գործն է հարուցվել… Հոդվածում ոչ մի քրեական տարր չկա»։

Սելջուկ Բայրաքթարն իր հերթին հայց է ներկայացրել Halk TV-ի դեմ՝ փոխահատուցում պահանջելով ոչ նյութական վնասի համար։

Մասնավորապես, փետրվարի 16-ին «Sözüm Var» հաղորդաշարի թողարկման ժամանակ հաղորդավար Շիրին Փայզընը բանակի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Defense-ի մասին հարցեր է ուղղել İYİ («Լավ») կուսակցության պատգամավոր Ահմեթ Քամիլ Էրոզանին։ Այդ հարցերն ու պատգամավորի պատասխանները, ըստ Բայրաքթարի, վիրավորել են իր անձնական իրավունքները, և նա 150,000 լիրա է պահանջում Փայզընից և Halk TV-ից։

Էմմա Չոբանյան