Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները

Լուրեր

15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:20
«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից
15.07.2026 | 20:15
Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ն, նույն ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ի և Տ.Մ.-ի օժանդակությամբ Վանաձոր քաղաքի մի խումբ անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` գերեզմանատանը նրանց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու համար 2021 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանցից պահանջել և ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով ստացել է խոշոր չափերով կաշառք. տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ն 06.04.2022թ.-ին ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը ձերբակալվել են նաև նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ն և Տ. Մ.-ն: Վերջիններս կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

07.06.2022թ.-ին «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Է. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` վերը նշված հանցագործությունների և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Կարևորելով հանցագործությունների կանխարգելման գործում քաղաքացիների իրազեկվածության դերը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանի համար 2.5, իսկ ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածքները տրամադրվում են բացառապես անվճար հիմունքներով («Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք, հոդված 10, մաս 3-րդ):

Ըստ այդմ` ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մնացած բնակավայրերի (այդ թվում` Վանաձորի) գերեզմանատներում անվճար հիմունքներով տրամադրվող հողատարածքների դիմաց քաղաքացիներից վճարներ պահանջելն ու գանձելն անօրինական արարք է և հանգեցնում է քրեական պատասխանատվության: Ի դեպ, անօրինական է համարվում և քրեական պատասխանատվություն է առաջացնում նաև քաղաքացիների կողմից հիշյալ տարածքները ձեռք բերելու դիմաց օրենքով չնախատեսված վճարումներ կատարելը, ինչը տվյալ դեպքում կարող է դիտվել որպես կաշառք տալ: