54 մլն դրամ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական BMW-ին ուղեկցող 3 Toyota-ների ձեռքբերման համար

Լուրեր

19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:45
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրիում․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
Բոլորը

Կառավարությունը 54 մլն դրամ կտրամադրի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցող երեք հատ Toyota RAV 4 մոդելի մարդատար ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։ Հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71, 2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA, 2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01, 2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ԱԺ նախագահի ուղեկցման համար․

«Շուկայում առկա համարժեք (ամենագնաց, միացվող քառանիվ) հնարավորություններով մեքենաների համեմատությամբ վերոնշյալ մեքենաներն առավել արդյունավետ են և տվյալ մոդելի ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց տեխնիկական բնութագրով (արագացումը 0-100 կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ) և Ազգային ժողովի նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցողներ շահագործմամբ»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Ինչպես ասված է նախագծում, հարցի կարգավորման նպատակով ԱԺ աշխատակազմը նշված տրանսպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն։ Մասնավորապես, կատարվել են հարցումներ «Մուրան», «Գրանդ մոթորս»,«Սքայ մոթորս» և «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ներ, որոնց արդյունքում նպատակահարմար է համարվել ձեռք բերել Toyota RAV 4 մոդելի 3 ամենագնաց ավտոմեքենա, քանի որ «Տոյոտա Երևան» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։ Ամենագնացները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ընթացակարգով։

Հիշեցնենք՝ 2021-ի նոյեմբերի 25-ին բյուջետային միջոցներից Աժ նախագահի համար BMW մակնիշի նոր ծառայողական մեքենա էր ձեռք բերվել 90 մլն դրամով։ Որպես գնման հիմնավորում նշվել էր, որ նախկին ծառայողական մեքենան անսարք է։ Ուշագրավ է, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի նախկին ծառայողական BMW-ն հանվել է աճուրդի։

Ռոզա Վարդանյան