«Դատապարտում եմ զինված ստուգումները, եթե դրանք օրինական չեն». Միհրան Պողոսյանը՝ «Քեթրին գրուպում» հարկային ստուգումների մասին

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Քեթրին գրուպի» հիմնադիր, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը այսօր factor.am-ի հետ զրույցում դատապարտեց զինված հարկային ստուգումները «Քեթրին գրուպում»:

«Դատապարտում եմ զինված ստուգումները, եթե օրենքով սահմանված կարգի խախտում է տեղի ունեցել: Ես չգիտեմ տվյալ դեպքում ինչ է եղել «Քեթրին գրուպում»,- մեր հարցին ի պատասխան ասաց Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ օրերս մամուլում տեղեկություն եղավ, որ ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք՝ ստուգումներ իրականացնելու համար։ Ըստ այդմ՝ խոսք է գնացել 40 մլն դրամ հարկային պարտավորություն թաքցնելու մասին:

Միհրան Պողոսյանը նաև պնդեց, թե իր հիմնադրած «Քեթրին գրուպի» հետ մոտ 10 տարի առնչություն չունի: «Քեթրին գրուպը հիմնել եմ 1997 թ-ին, դրանից անցել է ավելի քան 20 տարի: Ինձ է պատկանում «Քեթրին գրուպ» ընկերության շենքը, որը տվել եմ վարձակալության»,- ասաց ԴԱՀԿ նախկին պետը:

Դիտարկմանը, թե իր շենք են փաստորեն փորձել մտնել զինված հարկային ստուգողները, Պողոսյանն ասաց. «Ճիշտն ասած, ես չգիտեմ, որ շենք են մտել: Վարձակալությամբ տվել եմ այդ շենքը և այսօր ոչ մի իրավական գնահատական տալու իրավունք չունեմ պետական մարմնի և «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ «Քեթրին Գրուպը» հանրապետություն բանան ներկրող խոշորագույն ընկերությունն է։

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան