Չսփոփող դատավճիռ 7 տարի անց․ կուրսանտի գործով վճիռը չի բավարարում կողմերից ոչ մեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 15:03
Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:53
Գալուզինը պնդում է, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է
29.06.2026 | 14:44
Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:34
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

7 տարի առաջ 19-ամյա որդուն կորցրած տիկին Արմինեն չկարողացավ զսպել արցունքները, երբ դատարանը հրապարակեց գործով մեղադրական դատավճիռը․ 15 տարի ազատազրկում ամբաստանվողներից յուրաքանչյուրին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանությամբ սպանության համար։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 7 տարի ձգված դատավարության հանգուցալուծումը տուժող կողմին չի բավարարում։

Բարսեղյանների ընտանիքի համար ողբերգական այս դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Այդ օրն առավոտյան կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մարմինը հայտնաբերվել էր ֆիզհրապարակի պտտաձողից կախված վիճակում: Քննություն իրականացնող մարմինը սպանության համար մեղադրանք էր առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները Հայկազին դաժանորեն սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու նպատակով նրան տարել ու կախել են պտտաձողից:

Դատավարական ճառերի փուլում դատախազ Հարությունյանն ամբաստանյալներ Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար պահանջել էր 20, իսկ Մովսես Ազարյանի և Նորայր Սահակյանի համար՝ 18 տարի ազատազրկում։ Արկադի Բարսեղյանը, սակայն, մեղադրական կողմի պատժաչափը մեղմ էր համարել․ նա դատարանից պահանջել էր ցմահ ազատազրկել ամբաստանյալներին։ Պաշտպանական կողմը, մինչդեռ, միջնորդել էր արդարացնել նրանց։

Այս գործը հանրային մեծ հնչեղություն էր ստացել նաև այն պատճառով, որ ամբաստանյալներից Գնել Թևոսյանը Ռազմական համալսարանի արդեն նախկին փոխտնօրեն Զարմիկ Մարկոսյանի որդին է։ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Մարկոսյանն ազատվել էր պաշտոնից, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել՝ զորամասում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։ Մարկոսյանին, սակայն, դատարանն արդարացրել էր։

Յոթ տարի քրեական գործի ընթացքին հետևած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Հայկազ Բարսեղյանի հարազատների պես հիասթափված է վճռից։ Նրա խոսքով՝ նման դեպքերը պետք է խստագույն պատժի արժանանան, որպեսզի բանակում կանխվեն այսպիսի ողբերգությունները։

Ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրանքի և տուժող կողմերը դատավճիռը պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում։ Թեև վերջնական դատական ակտի հիմքերին դեռևս ծանոթ չեն, սակայն պնդում են՝ դատավճիռն օրինաչափ չէ, ուստի պայքարելու են մինչև վերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան