Կկայանան արդյոք նոր բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և իշխանության միջև․ քաղաքագետների արձագանքը

Լուրեր

15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հեղափոխությունը շարունակվում է ու կշարունակվի, այն ունի շատ լուրջ առաջնորդ, և ես հույս եմ հայտնում, որ ամեն ինչ կավարտվի առանց զոհերի. նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը FactorTV-ի հետ զրույցում:

Սաֆրաստյանը կարծում է, որ Կարեն Կարապետյանի առաջարկը` նստել սեղանի շուրջ բանակցության, ուշացած է, և Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվի:

Մինչդեռ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը հույս է հայտնում, որ բանակցությունները չեն դադարեցվել, ընդամենը ընդհատվել են:

«Ողջամիտ եմ համարում, որ պետք է նստել սեղանի շուրջ բանակցության: Իրավական տեսակետից Կարեն Կարապետյանի փաստարկները մեծ մասամբ ընդունելի էին, բայց իրական քաղաքական տրամաբանության տեսակետից պետք է ընդունել Նիկոլ Փաշինյանի օրակարգը, որովհետև դա է թելադրում ռեալ քաղաքական իրավիճակը»,- ասաց Արմեն Բաղդասարյանը FactorTV-ի հետ զրույցում:

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին` Բաղդասարյանը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի գնահատականները որակեց հավասարակշռված և օբյեկտիվ. «Դա համարում եմ ապացույց այն բանի, որ շարժումը արտաքին ուժերի կողմից չի ուղղորդվել և արտաքին միջամտություն չի եղել»:

Ռուբեն Սաֆրաստյանը նույնպես համակարծիք է և շեշտում է, որ միջազգային խաղացողները շատ սթափ մոտեցում են ցուցաբերում այս օրերին: «Նրանք հասկանում են, որ սա Հայաստանի ներքին գործն է: Ես որևէ միջամտություն չեմ տեսնում և հույս ունեմ, որ այդ սթափ վերաբերմունքն ու մոտեցումը կշարունակվի»,- հավելեց Սաֆրաստյանը: