Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ. ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ
Քաղաքականություն
25.04.2018 | 13:48Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այսկերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից:
ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ