Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 20-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող վիրավոր երկու զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանը։

Հունիսի 19-ին Ստեփանակերտից Երևան տեղափոխված ՊԲ զինծառայող Յուրի Զաքարյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վերջինս գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել, Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատվելուց հետո հունիսի 19-ին տեղափոխել են ՊՆ կենտրոնական հոսպիտալ, այժմ վերակենդանացման բաժանմունքում է՝ անգիտակից և միացված արհեստական շնչառության ապարատին։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՊՆ կենտրոնական հոսպիտալ էր տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող՝ 20-ամյա Արմեն Վարդանյանը։ Վերջինիս առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ նա այժմ գիտակցության է եկել, խոսում է, սակայն վիճակը դեռևս ծանր է։

Հունիսի 16-17-ին հակառակորդի կողմից հաստոցավոր հակատանկային նռնականետերից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 3 վիրավոր։ Վիրավորներից երրորդը 33-ամյա մայոր Մյասնիկ Հովհաննիսյանն է, վերջինս գտնվում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։ Ականի պայթյունի հետևանքով երկու աչքի շրջանում էլ հրազենային վնասվածք ստացած Մյասնիկ Հովհաննիսյանը հունիսի 17-ին վիրահատվել է, վիճակը միջին ծանրության է։

Սեդա Ղուկասյան