Մենք ժողովրդի շարքերում ենք և պաշտպանում են նրա արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Քաղաքականություն
25.04.2018 | 13:04Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները ժողովրդի շարքերում են և անվերապահորեն պաշտպանում են նրա արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը:
Իսկ դա հնարավոր է քաղաքական ուժերի համախմբվածությամբ, ծրագրերի և գաղափարների մրցակցության պայմաններում անցկացված արտահերթ խորհրդարանական ազատ և արդար ընտրությունների արդյունքում՝ փոփոխված Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի դեպքում:
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
25.04.2018թ.