Քոչարյանը Մարտի 1-ի գործով նորից կկանգնի՞ դատարանի առաջ․ վարույթ է ընդունվել Դատախազության բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասով գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2021 թվականի նոյեմբերի 26-ի Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացրած որոշմանը, որով դատարանը մերժել էր Գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքը՝ անփոփոխ թողնելով Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը։ Փաստացի, Վերաքննիչը հղում էր կատարել Սահմանադրական դատարանի որոշմանը, որի համաձայն՝ հակասահմանադրական էր ճանաչվել նրանց մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։

Սահմանադրական դատարանը նախորդ տարվա մարտի 26-ին հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում էին Ռոբերտ Քոչարյանը, 2008-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ ՍԴ որոշումից օրեր անց, արդեն դատարանի որոշմամբ, Քոչարյանը և մյուսներն այս մասով արդարացվեցին։ Մարտի 1-ի գործը կրկին մտավ փակուղի։

Այնինչ պաշտպան Արամ Օրբելյանը պնդում է՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը նշանակում է, որ Քոչարյանն ու մյուսները 2008-ին որևէ հանցանք չեն կատարել։

Դատավարական կողմերի բանավեճն այսպես շարունակվեց նաև Վերաքննիչ քրեական դատարանում, թեև այստեղ նույնպես դատարանն արձանագրեց Առաջին ատյանի որոշման օրինականությունը, չնայած նրան, որ մեղադրող դատախազը պնդում էր՝ գործը պետք է կասեցվի, արարքը վերաորակվի, իսկ նրանց պետք է մեղադրանք առաջադրել պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով։ Այսօր՝ մեկ տարի անց, նույնն է շեշտում նաև գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ի վերջո, երկու դատարաններում մերժվելուց հետո, Դատախազությունը հույս է հայտնում, որ Վճռաբեկ դատարանը կբավարարի իրենց ներկայացրած բողոքը։ Մասնավորապես, կորոշի՝ օրինակա՞ն է, արդյոք, 2008 թվականի արյունալի իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մասով արդարացման որոշումը։ Հավելենք, սակայն, որ եթե Վճռաբեկը ևս որոշի մերժել դիմումը, ապա կարելի է փակված համարել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան