ՆԱՏՕ-ն սպառազինություն կմատակարարի Ուկրաինային՝ որքան անհրաժեշտ է. Ստոլտենբերգ

Լուրեր

16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները զենք կմատակարարեն Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք պետք է շարունակենք Ուկրաինային զենք մատակարարել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Դա չափազանց կարևոր է, քանի որ Ուկրաինան պատերազմ է մղում հանուն ազատության, ժողովրդավարության, մեր ընդհանուր արժեքների»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա հիշեցրել է, որ դաշինքը երկար տարիներ աջակցում էր Ուկրաինային, նույնիսկ նախքան ռազմական գործողությունները։ Ներխուժումից ի վեր դաշնակիցներն է՛լ ավելի մեծ օգնություն են ցուցաբերել՝ Ուկրաինային տրամադրելով զենք, մարդասիրական և ֆինանսական աջակցություն:

«Կա նաև լուրջ պարտավորություն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որը տեղի ունեցավ անցյալ շաբաթ, շարունակելու աջակցել Ուկրաինային»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

Միաժամանակ, նա ձեռնպահ է մնացել հստակ պատասխանից հարցին՝ արդյո՞ք այժմ Ուկրաինային հարձակողական սպառազինություն տրամադրելու անհրաժեշտություն կա։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները երկար տարիներ աջակցել են ուկրաինական զինված ուժերին՝ տրամադրելով ժամանակակից տեխնիկա, տարբեր տեսակի զինատեսակներ, ինչպես նաև աջակցել ուկրաինական բանակի արդիականացմանը, ինչն օգնեց այն ավելի ուժեղ և պատրաստված դարձնել, քան երբևէ եղել է։ Բայց, իհարկե, ամենից առաջ սա ուկրաինացի զինվորների՝ համազգեստով տղամարդկանց և կանանց խիզախությունն է, ովքեր կարողացան դիմակայել ռուսական ուժերին»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ Ուկրաինայի զինված ուժերի այս խիզախությունը տպավորվիչ է և ոգեշնչող ամբողջ աշխարհի համար:

Տաթև Ֆռանգյան