Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Հայաստանից չի ստացել ադրբեջանական առաջարկների պատասխանը

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ մամուլի ասուլիսում մի շարք հայտարարություններով է հանդես։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը նշել է, որ նոր հնարավորություններ են բացվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։

Նա կրկին խոսել է խաղաղության պայմանագրից ու նշել, որ մեկ ամիս առաջ Հայաստանին նոր առաջարկ է արվել հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, ներկայացվել են 5 հիմնական սկզբունքներ։

«Մենք դեռ սպասում ենք կոնկրետ պատասխանի։ Հայաստանի կողմից հնչում են մի շարք դրական ուղերձներ, մենք դա տեսնում ենք։ Կցանկանայինք ենթադրել, որ սա Հայաստանի լուրջ մոտեցման դրսևորումն է այս հարցում, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկել։ Հուսով ենք, որ արդյունքները շուտով տեսանելի կլինեն»,- ասել է Բայրամովը՝ այդպես էլ չընդունելով, որ Հայաստանը վաղուց ուղարկել է իր առաջարկներն ու պատասխանը պաշտոնական Բաքվին և սպասում է արձագանքի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ-ն էր դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացի համար։

Այսօր Կառավարության նիստում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանը Բաքվից 5 առաջարկները ստանալուց մի քանի օր անց գրավոր պատասխանել է դրանց։ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանին առաջարկը փոխանցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, և հայկական կողմը հենց այդ համանախագահի միջոցով է փոխանցել Բաքվին։

Էմմա Չոբանյան