ԵԱՀԿ-ում ներկայացվել է Հայաստանի քաղհասարակության հայտարարությունն Արցախում իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Մարտի 28-29-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների պաշտպանության և անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը, «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով ԵԱՀԿ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության 23 կազմակերպությունների կողմից մշակված գնահատականը և պահանջները։

«2020 թվականին, ԵԱՀԿ տարածաշրջանն ականատես եղավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին, երբ Ադրբեջանի զինված ուժերը թույլ տվեցին միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լրջագույն խախտումներ։ Պատերազմական գործողությունները զուգորդվել են պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, խաղաղ բնակիչների, քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորմամբ, ինչը հանգեցրեց քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների կյանքի կորստի և անդառնալի վնասվածքների»,- իր խոսքում ասել է Աննա Մելիքյանը։

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչն իր ելույթում հիշեցրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից բնակելի տարածքներում կասետային զինամթերքի օգտագործման և այլ հանցագործությունների մասին։ «Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած, լավ փաստագրված պատերազմական հանցագործությունները ներառում են նաև արտադատական սպանություններ, ողջ մարդկանց գլխատումներ։ Կրկնում եմ՝ գլխատումներ մարդու ողջ լինելու ժամանակ, ԵԱՀԿ տարածաշրջանում 21-րդ դարում, խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք գերեվարված հայ քաղաքացիական բնակիչների և ռազմագերիների նկատմամբ, նրանց բռնի անհետացում, ինչպես նաև մահացածների մարմինների խեղում, որն ուղեկցվում էր ծայրահեղ ատելության խոսքով և էթնիկ հայերի նկատմամբ դրսևորված ատելությամբ։ Առնվազն 38 խաղաղ բնակիչ, ովքեր ժամանակին չեն հասցրել լքել իրենց տները՝ տարեց մարդիկ, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք, դիտավորյալ սպանվել են, մահապատժի են ենթարկվել ադրբեջանցիների հսկողության ներքո հայտնվելուց հետո», – շեշտել է Աննա Մելիքյանը։

Նա հրավիրել է ԵԱՀԿ-ի ուշադրությունն այն փաստի վրա, որ մինչ օրս միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերոհիշյալ խախտումները մնում են չպատժված։ «Պետք է ընդգծել, որ այս իրադարձությունների ողջ ընթացքում համապատասխան միջազգային կազմակերպությունները չեն դատապարտել Ադրբեջանի կողմից սպառնալիքներն ու ուժի կիրառումը, չնայած բոլոր ապացույցներին՝ աչք փակելով մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։ Փոխարենը՝ չեզոք հայտարարություններ են տարածվել՝ երկու կողմերին կոչ անելով դրսևորել զսպվածություն, ինչը միայն խթանել է Ադրբեջանի գործողությունները: 2020թ․ նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո սպանվել և վիրավորվել են հայ խաղաղ բնակիչներ: Ադրբեջանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ահաբեկման քաղաքականություն՝ էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով»,- նշել է Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչը։

Աննա Մելիքյանը նաև ներկաների ուշադրությունն է հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։ «Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 000 բնակչի գազամատակարարումը շաբաթներով դադարեցվել է, իսկ ջերմաստիճանը զրոյից ցածր է եղել։ Մինչ մենք խոսում ենք, խախտումները շարունակվում են», – 23 կազմակերպությունների անունից իր ելույթը եզրափակելով՝ ասել է Աննա Մելիքյանը։

ԵԱՀԿ-ին հասցեագրված հայտարարության մեջ Հայաստանի քաղհասարակության 23 կազմակերպությունները պահանջել են ԵԱՀԿ-ից խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումները, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը։ Բացի այդ, կազմակերպությունները հորդորել են ԵԱՀԿ-ին Ադրբեջանին վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Կարևոր պահանջներից է նաև միջազգային կառույցների, մասնավորապես ԵՄ-ի և ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, աջակցել մարդու իրավունքների մշտադիտարկման առաքելության տեղակայմանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, ինչը կարող է նպաստել տեղում իրավիճակի կայունացմանը և սահմանազատման աշխատանքների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը։ Նաև կարևորվել է, որ ԵԱՀԿ-ն անհետաձգելի միջոցներ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի համար միջազգային իրավական երկարաժամկետ մանդատի ընդունման ուղղությամբ՝ այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Ինչպես նաև պանաջ է ներկայացվել ԵԱՀԿ-ին Ադրբեջանի վրա ճնշում գործադրել հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման համար։

Հայտարարությունը ստորագրել են․ 

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը,

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը,

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը,

Իրազեկ քաղաքացիների միավորումը,

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը,

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ,

Մարտունու կանանց համայնքային խորհուրդը,

Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ,

Կանանց աջակցման կենտրոնը,

Փինք իրավապաշտպան ՀԿ,

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ,

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ,

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ,

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ,

Հանրային լրագրության ակումբը,

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ,

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան,

Գորիսի մամուլի ակումբը,

Կանանց ռեսուրսային կենտրոնը,

«Թումանյան» փաստաբանական գրասենյակը։