ՌԴ-ն և Հնդկաստանն ավարտել են SWIFT-ի այլընտրանքային հարթակի ուղղությամբ աշխատանքը․ Economic Times

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Հնդկաստանը և Ռուսաստանը ավարտել են SWIFT-ին փոխարինող միջբանկային փոխանակման այլընտրանքային հարթակի վրա աշխատանքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Economic Times-ը։

«Ռուսաստանի պետական զարգացման ՎԷԲ բանկը և Հնդկաստանի Պահուստային բանկը (երկրի Կենտրոնական բանկը) ավարտել են աշխատանքը այլընտրանքային գործարքների հարթակի ուղղությամբ՝ երկկողմ առևտուրը դյուրացնելու համար, այն բանից հետո, ինչ արևմտյան պատժամիջոցներն արգելափակեցին Մոսկվայի հասանելիությունը համաշխարհային SWIFT բանկային հարթակին»,- ասվում է հրապարակման մեջ:

Նոր վճարային համակարգը, հավանաբար, կտեղադրվի ինչպես Հնդկաստանի պահուստային բանկի, այնպես էլ ՎԷԲ-ի գլխամասային գրասենյակներում: Ակնկալվում է, որ այն կգործի մեկ շաբաթվա ընթացքում և կկարողանա ապահովել «ներմուծման կամ արտահանման փաստաթղթերի սահուն փոխանցումը ռուփիով և ռուբլով գործարքների համար»:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի սկզբին ՌԴ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպելու են Հնդկաստանի Կենտրոնական բանկի գործընկերների հետ՝ նորմատիվ-իրավական հիմք ստեղծելու համար, որը կօգնի աջակցել երկկողմ առևտրին և բանկային գործառնություններին՝ չնայած Մոսկվայի դեմ գլոբալ պատժամիջոցներին:

Հիշեցնենք, որ արևմտյան երկրները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության մեկնարկից հետո։ Մարտի սկզբին Եվրամիությունը SWIFT համակարգից անջատեց ռուսական յոթ բանկ:

Տաթև Ֆռանգյան