Ուկրաինայի գրավված ԱԷԿ-ներում իրավիճակը կրիտիկական է․ ՄԱԳԱՏԷ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսսին ճգնաժամային է անվանել ուկրաինական գրավված ատոմակայաններում իրավիճակը։ Այս մասին գրում է korrespondent-ը՝ հղում կատարելով Էներգոատոմի մամուլի ծառայությունը։

«Որպես միջազգային կազմակերպություն՝ մենք մշտապես հետևելու ենք այս իրավիճակին, կարծում ենք, որ սա կրիտիկական իրավիճակ է, և ամեն ինչ կանենք դրա լուծումը մոտեցնելու համար»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ ատոմակայաններում տեղի ունեցող իրադարձությունները հնարավոր չէ թաքցնել։

Գրոսսիի խոսքով՝ ռուսական զորքերի կողմից օկուպացված Չեռնոբիլի և Զապորոժիեի ատոմակայանների ազատագրման հարցը պետք է դիտարկել տարբեր մակարդակներում։ Նա ասել է նաև, որ իր այցի ընթացքում կքննարկվեն Ուկրաինային աջակցության ու օգնության հարցեր։

«Դուք պետք է իմանաք, որ բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ դիմել են մեզ՝ մեր կազմակերպության միջոցով աջակցություն ցուցաբերելու առաջարկներով»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Բացի այդ, Գրոսսին Թվիթերում գրել է. «Դիտարկվել են կոնկրետ քայլեր միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար շտապ օգնության անհապաղ տրամադրման համար»:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 24-ին գրավել էին Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտին, իսկ մարտի 4-ին՝ Զապորոժիեի ատոմակայանի տարածքը։

Տաթև Ֆռանգյան