Վաղը ժամը 11:00-ից վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները. Նիկոլ Փաշինյանի կոչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմեց հանրությանը՝ անդրադառնալով իր և Կարեն Կարապետյանի վաղը առավոտյան նախատեսված հանդիպման չեղարկմանը:

«Մենք ձեզ կոչ ենք անում վաղվանից վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ իրավիճակը քննարկելու և մեր հետագա անելիքները որոշելու: Չի կարող այնպես պատահել, որ մենք Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելով՝ հետևենք, թե ինչպես է Հանրապետականը սեփական լիդերին զոհաբերելով փորձում իշխանությունը պահպանել»,- ասաց Փաշինյանը:

Միևնույն ժամանակ՝ նա ասաց, որ իր հեռախոսահամարներն ունեն ԱԺ նախագահը, Կարեն Կարապետյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավարը, և եթե ընդդիմության առաջադրած օրակարգի շուրջ բանակցելու ցանկություն ունեն՝ ապա կարող են զանգահարել:

«Եվս մեկ շաբաթ անհրաժեշտ է մեր հաղթանակը ամրագրելու կամ նոր փուլ թևակոխելու համար, որովհետև մեկ շաբաթվա ընթացքում ԱԺ-ում պետք է տեղի ունենան նոր վարչապետի ընտրություններ: Եվ ես հույս ունեմ, որ Հանրապետականները հասկանում են, որ որևէ ՀՀԿ-ականի թեկնածության առաջադրումը, նույնիսկ առաջադրումը, է՛լ ավելի կմեծացնի մեր շարժման թափը»,- եզրափակեց Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: