«Ռուսաստանն առաջին հերթին ձախողեց Հայաստանը Ղարաբաղյան պատերազմում» Բոբ Մենեդես

Լուրեր

08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
Բոլորը

«Փետրվարի քսանչորսից միլիոնավոր մարդիկ լքում են իրենց հայրենիքը։ Տեղահանվում, զոհվում, մի ամբողջ երկիր փլատակների է վերածվում, քանի որ Ռուսաստանի նախագահն անհագ ցանկություն ունի վերաստեղծել Սովետական միությունը»,- «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում վստահեցրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ակնարկելով․

-Ուկրաինան հարձակման է ենթարկվել Մոսկվայի մսագործի՝ Վլադիմիր Պուտինի կողմից: Նրա բաղձանքը` վերաստեղծել Սովետական Միությունն, այնքան անհագ է, որ նա պատրաստ է առանց խտրականության ռմբահարել երեխաների, ընտանիքների, հիվանդանոցներ և բնակելի շենքեր: Սա ավելին է քան Ուկրաինան, սա հանուն ժողովրդավարության և իրավունքերի կագնելու հարց է մի երկիրի համար, ով ինքն է ցանկանում է ընտրել իր ապագան: Սա այս պատերազմի սպառնալիքն է։

«Նախագահ Բայդենի կառվարման առաջին մեկ տարվա ու մի քանի ամիսներին ընթացքում Միացյալ նահագներն ավելի քան 2 միլիարդ դոլարի պաշտպանական զենք է ուղարկել Ուկրիանիա,- վստահեցնում է Մենենդեսը: ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինային հաղթահարել նաև հումանիտար ճգնաժամը»։

– Եվ կոնգրեսը վերջերս հաստատեց 13 մլրդ 600 միլիոն դոլարի հատկացումը Ուկրաինային՝ կրկին մահացու պաշտպանական զենքեր ձեռք բերելու համար, ինչպես նաև որպես մարդասիրական օգնություն՝ այն երեք միլիոն վեց հարյուր հազար ուկրաինացիների համար, որոնք լքել են երկիրը և այն միլիոնավորների համար, ովքեր տեղահանվել են Ուկրաինայի ներսում։

Օրեցօր թվերով աճող այս օգնությունից բացի,ըստ սենատոր Մենենդեսի, ԱՄՆ-ն շարունակելու է նաև պատժամիցոներով հակազդել պաշտոնական Մոսկվային.

-Միևնույն ժամանակ մենք շարունակելու ենք ձգել տնտեսական պարանը Պուտինի պարանոցին, ոպեսզի նա հասկանա, որ մարդու իրավունքները խախտելու և պատերազմական հանցագործություն գործելու հետևանքները բավականին ծանր են լինելու: Քանի որ Ռուսաստանը Պուտինի գլխավորությամբ ռազմական հանցանք է գործում: Մարդասիրական միջանցքների մերժումն ու սովը որպես զենք պատերազմի ժամանակ օգտագործելը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձևը, որին Ռուսաստանը կողմ է քվերակել և որը սահմանում է՝ նման բան անելը ռազմական հանցագործություն է։

«ԱՄՆ-ն ռազմական ու մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինային, սակայն այս փուլում հակամարտությանը ԱՄՆ-ի անմիջական ռազմական ներգրավածության անհրաժեշտություն դեռևս չկա»,- վստահեցնում է սենատոր Մենենդեսը:

-ԱՄՆ-ն հակամարտության մեջ չէ Ռուսաստանի հետ, հարձակման չի ենթարկվել Ռուսաստանի կողմից , բայց միևնույն ժամանակ ամեն ինչ անում է Ուկրաինային օգնելու համար: Բայց եթե Պուտինն ու Ռուսաստանը սխալ անեն ու հարվածեն ՆԱՏՕ-յի անդամ երկրի, ապա ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի պարտավորությամբ մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի անդամ երկներին: Այս պահին մենք միայն օգնում ենք ուկրաինացիներին՝ իրենց երկրի համար կռվում։

«ԱՄՆ-ն պատժամիջոցների մարտավարության միջոցով ռմբահարում է Ռուսաստանի տնտեսությունը դաշանակից երկրների հետ միասին»,- վստահեցնում է Մենենդեսը:

Ամերիկայի Ձայնի հարցին, թե ինչ է սպասվում այդ համադաշնության անդամ երկրներին, որոնք գուցե ճնշման ներքո փորձեն օգնել Ռուսաստանին: Դեմոկրատ սենատորի պնդմամբ, եթե լինեն երկներ, որոնք գուցե ռուսական ազդեզության միջոցով խախտեն պայմանավորվածությունները՝ պատժամիջոցները կսպառնան նաև նրանց

-Կարծում եմ, որ մենք կարողացանք հասնել մի շատ յուրահատուկ կոալիցիայի, այն երկրների որոնց նախագահ Բայդենը համախմբել է: Արտաքին քաղաքականությամբ զբաղվելու իմ այս երեսուն տարիների ընթացքում ես չեմ տեսել նման արագությամբ կոալիցիաներ ստեղծելու նախադեպեր, որոնք այսչափ էֆեկտիվ են, ամուր ու ուժեղ: Բոլորը պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ: Իհարկե, եթե լինի երկիր, որը կխախտի ՆԱՏՕ-Եվրոպական Միություն-ԱՄՆ պատժամիջոցները, ապա նրանք իրենց նույնպես կկանգնեցնեն պատժամիջոցների սպառնալիքի առջև։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին ու վերջին շրջանում տարածարջանում տիրող լարվածությանը Մենենդեսը պնդում է՝ Մոսկվան տապալվել է նաև այդ հարցում․

-Ռուսաստանն առաջին հերթին ձախողվեց Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու հարցում: Եթե դու ուզում ես պաշտպանող լինել, ապա պետք է պաշտպանես: Խաղաղապահ առաքելությամբ այնտեղ զորքեր ուղարկելով դու ընդամենը փորձում ես ոտք դնել այդ հատվածում: Ես խստորեն անհանգստացած եմ այն լրատվությամբ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի այն հատված է մտել, որտեղ որ չպետք է մտներ: Եվ ես կոչ եմ արել նաև մեր կառավարությանը ավելի խիստ լինել Ադրբեջանի հետ և ասել, որ նման ագրեսիան ընդուելի չէ, ես բազմիցս խստիվ շեշտել եմ, որ սա կարող է դիտարկվել նաև ԱՄՆ-ի կողմից Բաքվին օգնություն ցուցաբերելու հետևանք։