«Եթե կարմիր բերետավորները հարձակվեին խաղաղապահների վրա, զինվորականները կտեսնեին ու շարժումը կվերածվեր քաղաքացիական պատերազմի». քաղտեխնոլոգ

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ՝ երիտասարդների միջոցով ստեղծվել է կառավարելի քաոս։ «Իշխանության համար կար էդ տարակուսանքը՝ ուժ կիրառե՞լ, թե՝ ոչ, էդ կամուկացը կար, բայց երբ խաղաղապահները միացան, պարզ դարձավ, որ բախումներ չեն լինի։ Կարմիր բերետավորները կարող էին ծեծել ուսանողներին, բայց պատկերացրեք, որ ծեծեին խաղաղապահներին։ Դա բոլոր զինվորականները կտեսնեին ու կվերածվեր քաղաքացիական պատերազմի»,- ասում է Արմեն Բադալյանը։

Վերջինիս կարծիքով՝ սա առաջին փուլն է տեխնոլոգիապես իրականացված իշխանափոխության։

«Որպեսզի Հայաստանում բարեփոխումներն առաջ գնան, պետք է լինի քաղաքական համակարգի վերաֆորմատավորում՝ քաղաքական համակարգից օլիգարխիայի դուրս մղում, ընտրական օրենսգրքի փոփոխություն, կուրս է վերցված Հայաստանը դարձնել այնպիսին, ինչպիսին Վրաստանն է»,- ասում է քաղաքական տեխնոլոգը։

Նա համոզված է, որ այս շարժումն ուներ զգացմունքային բովանդակություն, փոխարենը քաղաքական բովանդակություն չուներ, նույնիսկ մանկահասակ երեխաներն էին դուրս գալիս փողոց փակելու, «երեխաների մոտ տեղի ունեցողը խաղ էր ընկալվում»։

Պարոն Բադալյանը վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը կդառնա Հայաստանի «առաջին ջութակ»։ «Հատկապես եթե ընտրություններ լինեն, կարող է որոշակի գործընթացներ տեղի ունենան, որից հետո առաջին պլան գան պետական կառավարման երկրորդ էշելոնի մարդիկ, որոնք իրենց անունն այս ընթացքում չեն արատավորել»,- ենթադրում է քաղաքական տեխնոլոգը։

Մհեր Արշակյան