Արմեն Փամբուխչյանը և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրենը քննարկել են փոխգործակցության ծրագրեր

Լուրեր

28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
28.03.2026 | 17:04
Կարեն Վարդանյան. Ես ինձ բելառուս եմ համարում
28.03.2026 | 16:58
Լիբանանի հարավում Իսրայելի ավիահարվածի հետևանքով 2 լրագրող է զոհվել
28.03.2026 | 16:40
Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել․ ՔԿ
28.03.2026 | 16:35
Իրավիճակը Կապանում՝ տեղացած հորդառատ անձրևներից հետո
28.03.2026 | 16:23
Թրամփը ցանկանում է ՆԱՏՕ-ի որոշ երկրների զրկել ձայնի իրավունքից․ The Telegraph
28.03.2026 | 16:00
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք․ այն զգացվել է Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ
28.03.2026 | 15:30
Ինչու է Պապիկյանը պարգևատրվել Նապոլեոն Բոնապարտի կողմից հիմնադրված Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով
28.03.2026 | 15:00
ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայկական արվեստն ու աշխարհը» խորագրով ամենամյա դասախոսությանը
28.03.2026 | 14:36
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռների միայն մեկ երրորդը․ Reuters
28.03.2026 | 14:10
Գեղասահորդ Կաորի Սակամոտոն աշխարհի չեմպիոն է դարձել ռեկորդային միավորներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:55
Օդեսայում ռուսական օդային հարվածների պատճառով վնասվել է ծննդատունը․ կա զոհ
28.03.2026 | 13:38
Մարդկանց ահ ու սարսափի մեջ եք պահում, ասում եք` ընտրեք, որ պատերազմ չլինի, թոռնիկս ծառայում է. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ մարտի 30-ին, ԱԻ նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարող Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովին, որը Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն փոխանցելու նպատակով, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Ա. Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով ներդրումը «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի զարգացման և վերազինման աշխատանքներում: Նա համոզմունք է հայտնել, որ ձևավորված գործընկերությունը և համագործակցությունը շարունակական կլինեն: Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է նաև ընթացիկ համատեղ ծրագրերին, դրանց իրականացման ժամկերտներին և հնարավորություններին:

Վլադիմիր Սոլովյովը ևս բարձրաձայնել է արդյունավետ փոխգործակցության փաստը: ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության ղեկավարը ներկայացրել է հումանիտար օգնության շրջանակներում Հայաստան բերված հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումների և հատուկ ավտոմեքենաների ցանկը: Քննարկվել են «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի տարածքում բազմաֆունկցիոնալ անգարային համալիրի կառուցման ծրագրի ընթացքը, ինչպես նաև՝ կենտրոնի հետագա զարգացմանն ուղղված համագործակցության հեռանկարները: