Մեզ են ընտրատեղամասերում ծեծել, վիրավորել, ոչ թե ձեզ․ թեժ քննարկում՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նախորդ երկու տարիներին ԿԸՀ-ի իրականացրած գործունեության հաշվետվությունը, որից հետո պատգամավորները նրան հարցեր ուղղեցին:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով ընտրական պրոցեսներին, նշեց, որ իր դիտարկմամբ՝ ընտրական պրոցեսները ժամանակի ընթացքում կատարելագործվել են, ռեֆորմներ են տեղի ունեցել Սահմանադրությունից մինչև դատական համակարգ և ԿԸՀ, այդուհանդերձ, կան խնդիրներ: Վարդևանյանն ընդգծեց, որ ընտրկական ցուցակներն ուռճացված են, այդ խնդիրը նախկինում էլ է եղել և պահպանվել է նաև 2018-ին ու 2021-ին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ի պատասխան նշեց. «Տարիներ շարունակ մենք ենք բարձրաձայնել խնդիրների մասին, մեզ են ընտրատեղամասերում վիրավորել, ծեծի ենթարկել, դուք ձեր գործերին եք եղել և ուշադրություն չեք դարձրել, թե վստահված անձինք ինչ են խոսել:

Մենք, օրինակ,  2017թ. բարձրաձայնեցինք և ապացուցեցինք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Զիբիլիքսի» հայտնի գործը»:

Դիմելով Արամ վարդևանյանին, Դավոյանն ընդգծեց. «Եթե 2016թ. դուք լինեիք դիտորդ կամ վստահված անձ, օրինակ, Հրազդանի ընտրությունների ժամանակ, կհասկանայիք, թե ինչ էր տեղի ունենում ՀՀԿ-ի ժամանակ և հիմա կհամեմատեիք»:

Մանրամասները՝ տեսանյութում: