Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք
Մարտի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, իրականացվել է 1998 թեստավորում: Առողջացածների թիվը 26 է: Մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 498 դեպք, որոնցից 409 879 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2332 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8611 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2973199 թեստավորում: