ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո անկախ դիտորդական առաքելության անհրաժեշտություն կա․ Ստեֆան Մեյսթերը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Լուրեր

26.11.2024 | 10:37
Հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
26.11.2024 | 10:25
Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին  
26.11.2024 | 10:16
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում
26.11.2024 | 10:02
Դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել․ արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2024 | 09:46
Հրդեհ Գառնի գյուղում․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և անասնագոմը՝ մասամբ
26.11.2024 | 09:31
Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու համար պայմաններ է ստեղծել։ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ նման կարծիք հայտնեց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Միջազգային կարգի և ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ստեֆան Մեյսթերը։

«Ռուսաստանի ուշադրությունն այս պահին կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, որի դեմ պատերազմը դարձել է շատ բարդ և ծախսատար։ Ռուսաստանը զորքերը վերատեղակայում է ոչ միայն Վրաստանի օկուպացված տարածքներից դեպի Ուկրաինա, այլ նաև՝ Հայաստանից։ Դա թուլացնում է նրա ռազմական դիրքերը ԼՂ-ում։ Միևնույն ժամանակ, քանի որ Մոսկվայի կողմից այս հակամարտության նկատմամբ սահմանափակ ուշադրություն կա, և ռուս «խաղաղապահները» դժկամությամբ են հանդես գալիս իրենց դերում, դա կարող է առիթ դառնալ Ադրբեջանի համար, որ ավելի մեծ ճնշում գործադրի Հայաստանի վրա, որ վերջինն ավելի շատ փոխզիջումների գնա»,- նկատեց նա։

Գերմանացի վերլուծաբանի խոսքով՝ Ռուսաստանը հիմա նվազ ակտիվ է Արցախի հարցում, քան նախկինում էր։ Նրա դիտարկմամբ՝ հակամարտությունը Մոսկվայի համար, կարծես թե, այնքան էլ առաջնահերթություն չէ Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո։

«Ռուս «խաղաղապահները», ինձ թվում է, այնքան էլ ակտիվ չեն և միշտ չէ, որ պատրաստ են հակամարտությունների մեջ մտնել։ Մենք կտեսնենք դեռ՝ արդյո՞ք Ռուսաստանը կզիջի Բաքվին, քանի որ զբաղված է այլ գործերով և կթուլանա Արևմուտքի հետ հակամարտության արդյունքում։ Ստեղծված իրավիճակում հաճախ հնչող հայտարարություն է, բայց իսկապես կարևոր կլիներ, եթե «խաղաղապահները» թափանցիկություն ցուցաբերեին իրավիճակի հետ կապված՝ տեղի ունեցողին ուշացումով և քիչ արձագանքելու փոխարեն»,- նկատեց գերմանացի վերլուծաբանը։

Ստեֆան Մեյսթերի խոսքով՝ Հայաստանն այս իրավիճակում շատ է կախված Ռուսաստանից։ Նա նաև խնդիր համարեց այն, որ ԵԱՀԿ-ի դերը թուլացել է բանակցություններում, և որ չկա միջազգային դիտորդական առաքելություն, որն իսկապես վերահսկում է իրավիճակը և կարող է թափանցիկության միջոցով թուլացնել լարվածությունը:

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցին, որի ժամանակ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի ղեկավարին է ներկայացրել խաղաղապահների նկատմամբ հետաքննություն վարելու անհրաժեշտությունը, մեր զրուցակիցը նշեց՝ Փաշինյանը փորձում է ավելի շատ ակտիվացնել Մոսկվային, բայց  նա սահմանափակ ազդեցություն ունի։

«Կարծես թե Ադրբեջանն այս իրավիճակում իրեն ուժեղ է զգում։ Նրա առանցքային դաշնակից Թուրքիան ուկրաինական պատերազմի առանցքային բանակցողն է։ Բաքուն էլ փորձարկում է, թե որքան հեռու կարող է գնալ Ռուսաստանի հետ առճակատման արդյունքում․ Մոսկվան նախկինի պես ուժեղ չի արձագանքում»,- ասաց նա՝ եզրակացնելով, որ տեղի ունեցողն ուկրաինական պատերազմի ֆոնին փորձարկումներ անել է։

«Այս ամենը, գոնե հիմա, նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի դերի թուլացման մասին է խոսում»,- նշեց Մեյսթերը։

Անդրադառնալով նրան, որ Փառուխում ադրբեջանական զորքերի տեղակայման մասին բոլոր կողմերի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի տեղեկությունները հակասող են՝ առաջինը հայտարարում է, որ զորքերը լքել են տարածքը, մյուս երկուսը հակառակն են պնդում, վերլուծաբանը հայտարարեց՝ ինքը չէր վստահի և ոչ մի կողմին։

«ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո անկախ միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտություն կա, ինչպես նախկինում Դոնբասում էր: Դա իրավիճակի հետ կապված թափանցիկություն կբերեր»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասցեական հայտարարություն են արել, կոչ են արել ադրբեջանական զորքերին հետ քաշվել, Ստեֆան Մեյսթերը կարծիք հայտնեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ձևաչափն արդեն չափազանց թույլ է՝ Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալու համար։

«Այն ավելի մեծ ներգրավվածության կարիք ունի: Կարծում եմ՝ Ադրբեջանի համար նույնպես գրավիչ է դառնում Մինսկի խմբին օգտագործելը այն ժամանակ, երբ Ռուսաստանից չի ստանում այն, ինչ ուզում է։ Բայց այս պահին իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանն իրեն շատ ուժեղ է զգում, Ռուսաստանը թուլացած է, և նա կարող է օգուտ քաղել սահմանային խնդիրներից և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակից»,- եզրափակեց Ստեֆան Մեյսթերը։

Հռիփսիմե Հովհաննիսյան