Ինչպես է կազմակերպվում բնակչության պաշտպանությունը խոշորացված համայնքներում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Ուժեղ երկրաշարժի դեպքում խոշորացված համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժանքներ է անցկացրել Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Բերդ և Շիրակի մարզի Ամասիա համայնքներում:

ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ վարժանքներն անցկացվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, համայնքապետարանների և այլ կառույցների հետ համագործակցությամբ:

Շտաբային ուսումնավարժանքներն անցկացվել են համայնքների ղեկավարների հսկողությամբ, խաղարկել են՝ ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության պլանավորման բաժնի աշխատակիցները։
Վարժանքների նպատակն էր խոշորացված համայնքների բնակչության պաշտպանության համակարգի բոլոր հնարավոր թիրախային խմբերի միջև արդյունավետ համագործակցության և բնակչության պաշտպանության կազմակերպման խմբերի գիտելիքային ու գործնական հմտությունների բարձրացումը:

Հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում պատրաստվածության, արձագանքման և վերականգման կարողությունների կատարելագործումն էր՝ համաձայն աղետների ռիսկի կառավարման պլանների։

Շտաբային ուսումնավարժություններին մասնակցել են Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության, մարզային փրկարարական վարչության և համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատի, համայնքապետարանի և բնակավայրերի, «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա» ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների տարածքային ստորաբաժանումների, համայնքի բժշկական հաստատության, համայնքային ոստիկանության, նախադպրոցական, ուսումնական հաստատությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: