Շիրակի մարզում կորոնավիրուսի դեպքերը նվազել են, պատվաստումների տեմպը՝ նույնպես

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Շիրակի մարզում վերջին օրերին նվազել են կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը, այս պահի դրությամբ ամբուլատոր բուժում ստացող ընդամենը 3 պացիենտ կա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

«Մարզում բավական երկար ժամանակ է՝ փակվել է ստացիոնար ծառայությունը՝ հենց այս թվերի նվազմանը զուգընթաց։ Իսկ ամբուլատոր բուժում է ստանում ընդամենը 3 պացիենտ։

Նմուշառման թվերը բավականին նվազել են, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով, ուբաթ օրը ութ հոգի է նմուշառվել, որոնցից ընդամենը մեկի մոտ է եղել դրական պատասխան։ Իսկ այսօր նմուշառված 13 հոգուց և ոչ մեկը վիրուսով վարակված չի եղել, բոլորի պատասխանները բացասական են։ Այս պահին բավականին կայուն վիճակ է»,-ասաց Լեյլի Ասլանյանը։

Համաճարակային վիճակի կայունացումը բերել է պատվաստումային գործընթացի դանդաղման։

«Դժվարությամբ են պատվաստվում, թվերը շատ դանդաղ են աճում։ Հենց նոր ենք ամփոփել թվերը, մարզի ազգաբնակչության մոտ 44 տոկոսն է առաջին դեղաչափը ստացել։ Երկրորդ դեղաչափը ստանալու խնդիր չունենք, գործընթացը նորմալ ընթանում է, պարզապես առաջին դեղաչափ ստացողների թիվն է նվազել։

Մենք ամենաշաբաթյա հանդիպում ենք ունենում նախարարության պատասխանատուների հետ, այդ խնդիրը միայն մեր մարզում չէ, ողջ հանրապետությունում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է մեզ աջակցել այս գործընթացում, նախաձեռնել են «Պատվաստումը հոգատարություն է» պատվաստումային արշավ, որի շրջանակներում կայցելեն մարզեր։

Առաջարկեցին առանձնացնել 4 բուժհաստատություններ, որտեղ ցուցանիշները ցածր են, ԱՀԿ մասնագետները և «Կարմիր Խաչ»-ի կամավորները մեզ հետ միասին կայցելեն այդ հաստատություններ։ Մեր բուժհաստատությունների պատասխանատուների և մասնագետների հետ կփորձենք այցելել տներ, այցելել մարդկանց, որոնք չեն պատվաստվել մինչև հիմա։ Խոսքը 65 և բարձր տարիքի մարդկանց է վերաբերում, որոնք չեն այցելում պոլիկլինիկաներ կամ դժվարանում են այցելել։ Կփորձենք ինչ-որ ձևով աշխուժացնել»,-ասաց Լեյլի Ասլանյանը։

Ըստ նրա՝ պետական հաստատությունների աշխատակիցների գերակշիռ մեծամասնությունը պատվաստված է, չպատվաստվածները հիմնականում գործազուրկ են կամ թոշակառուներ։

Մեր ճշտող հարցին՝ դռնե՞րն եք թակելու ու համոզեք, որ պատվաստվեն, Լեյլի Ասլանյանը պատասխանեց՝ դեռ պարզ չէ, կլինի քննարկում, այցելության ժամանակացույցը ևս կհստակեցվի։

Արմիկ Մովսիսյան