G7-ը մերժել է Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը

Լուրեր

16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

G7-ը երկուշաբթի մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մեծ յոթնյակի բոլոր նախարարները միակարծիք են եղել, որ սա պայմանագրի միակողմանի և բացահայտ խախտում է»,- ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը, որը նախագահում է G7-ը:

Ըստ Հաբեքի՝ Ռուսաստանի այս պահանջը ցույց է տալիս, որ Պուտինը փակուղու առջև է կանգնած։

«Ռուբլով վճարումներն անընդունելի են, և մենք կոչ ենք անում շահագրգռված կազմակերպություններին՝ չկատարել Պուտինի պահանջը»,- հավելել է նա։

Երկուշաբթի Կրեմլի խսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի գործողությունները ռուբլով վճարումներ կատարելուց Եվրոպայի հրաժարվելու դեպքում, հայտարարել է․ «Հարցերը կլուծենք դրանց առաջացմանը զուգընթաց։ Այն, որ մենք անվճար գազ չենք մատակարարի, միանշանակ է»։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարումները «ոչ բարեկամ երկրներին» կիրականացվեն ռուբլով։ Այդ երկրների թիվը մարտին կտրուկ ավելացել է՝ Ուկրաինայում ռազմական գործողություններից հետո կիրառված պատժամիջոցներից հետևանքով։ Այս ցուցակում ընդգրկվել է շուրջ 50 երկիր։

Տաթև Ֆռանգյան