Երկու երիտասարդի մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ երկու երիտասարդների առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 19:30-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի կտրված վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 22-ամյա երիտասարդ:

Նույն օրը՝ ժամը 21:10-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից, ըստ որի «ձախ միջին երրորդականի առաջային մակերեսի կտրած վերք, թիկունքի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիշյալ երկու անձինք տուժող են ճանաչվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական լայնածավալ գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1975 թվականին ծնված բնակիչ է:

Պարզվել է, որ 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում առերևույթ հանցագործության կատարած անձը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Երևան քաղաքի՝ վերոհիշյալ բնակիչներին և պատճառել նշված վնասվածքները:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: