Բայդենը Լեհաստանում հանդիպել է Ուկրաինայի ղեկավարության հետ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Լեհաստանի մայրաքաղաք կատարած իր այցի ժամանակ զրուցել է Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ այսպիսով աջակցություն ցույց տալով ՆԱՏՕ-ի արևելյան թեւին Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ, գրել է Reuters գործակալությունը։

Բայդենը մասնակցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ բանակցություններին։

ԱՄՆ-ն արտահայտել է իր «անդրդվելի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Կուլեբան լրագրողներին նշել է, որ Ուկրաինան երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից՝ լրացուցիչ անվտանգության ու պաշտպանական օգնություն տրամադրելու հարցում։

«Նախագահ Բայդենն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կփոխի 21-րդ դարի պատմությունը, և մենք միասին կաշխատենք, որպեսզի այդ փոփոխությունները կատարենք հօգուտ մեզ՝ հօգուտ Ուկրաինայի, ի նպաստ ժողովրդավարական աշխարհի», – ասել է Կուլեբան ուկրաինական հեռուստատեսությամբ:

Նախագահ Բայդենը հինգշաբթի հանդիպումներ է ունեցել G7-ի, եվրոպական և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, իսկ ուրբաթ օրը այցելել է Լեհաստանում տեղակայված ամերիկյան զորքերի ռազմակայան։ Շաբաթ օրը նա հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինա մարտական ինքնաթիռների հնարավոր տեղափոխման և Կիևին անվտանգության այլ երաշխիքների տրամադրման հարցը։

Վաշինգտոնը, ձգտելով խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ բախումից, այս ամսվա սկզբին մերժեց Լեհաստանի անակնկալ առաջարկը՝ վերջինի MiG-29 կործանիչները Գերմանիայում ամերիկյան բազա տեղափոխելու համար՝ ուկրաինական օդուժի զինանոցը համալրելու նպատակով:

Այժմ Լեհաստանը ցանկանում է արագացնել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, F35 կործանիչների և տանկերի գնումը սեփական անվտանգության համար, ինչպես նաև ստանալ ՆԱՏՕ-ի պարտավորության հաստատումը՝ դաշինքը մաս կազմող երկրների պաշտպանության վերաբերյալ։