Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Ղարաբաղի հարցով Պետդեպի ներկայացուցչի հայտարարությանը

Լուրեր

14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Ջալինա Պորտերի՝ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ Ադրբեջանը գործողություններ է ձեռնարկում «իր ինքնիշխան տարածքում»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝  ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի դադարեցման համար, որը տևել է շուրջ 30 տարի»:

«Ներկայումս գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն, այլ կան Արևելյան Զանգեզուր և Ղարաբաղ տնտեսական շրջաններ, որոնք Ադրբեջանի բաղկացուցիչ մասն են»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով՝ տեղի ունեցածը որակելով որպես անպատասխանատու և սադրիչ գործողություններ:

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ադրբեջանի կողմի սադրանքի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող, ևս 15-ը՝ վիրավորվել։ Այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:

ԱՀ ՊԲ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: