Արգիշտի Քյարամյանն ընդունել է «Եվրոջասթ» գործակալության նախագահին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության նախագահ Լադիսլավ Համրանին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայում կատարվող և անդրսահմանային տարատեսակ հանցագործությունների հետևանքով ծագող սպառնալիքների, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ պահանջվող աշխատանքների, մինչդատական վարույթի արդյունավետ իրականացման, ինչպես նաև համանման այլ հարցերի շուրջ:

Արգիշտի Քյարամյանը «Եվրոջասթ»-ի ղեկավարին մանրամասներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, անդրադարձ է կատարել պետական քաղաքականության արդյունքում կառույցի գործունեության կատարելագործմանն ուղղված քայլերի և նախաձեռնությունների տրամաբանությանը՝ այդ ասպարեզում կարևորելով միջազգային կառույցների հետ աշխատանքի անհրաժեշտությունը:

Լադիսլավ Համրանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ներկայացրել է «Եվրոջասթ»-ի գործառույթների շրջանակներում տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ փոխգործակցության և ցուցաբերվող մասնագիտական աջակցության առանցքային ուղղությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան մարմինների հետ ունեցած գործընկերային հարաբերությունների հիմնական դրսևորումները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ու «Եվրոջասթ» գործակալության նախագահ Լ.Համրանը քննարկել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են կառույցների միջև հետագա շփումների ու համատեղ գործընթացների կազմակերպման ձևաչափերի շուրջ: