8,2 մլն դոլար՝ իրավապահ մարմիններին, որից 1,3 մլն դոլարը՝ ՔԿ-ի քննիչների աշխատավարձի բարձրացմանը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձերը բարձրացնելու նպատակով Հայաստանի պետական բյուջեից 4 մլրդ 103 մլն դրամ կհատկացվի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Այս գումարից 643 մլն 500 հազար դրամ կամ 1,3 մլն դոլար կհատկացվի Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեին: Ֆինանսների նախարարության հեղինակած որոշման մեջ նշվում է, որ վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ աճով պայմանավորված քննիչները գերբեռնված են աշխատում, անհրաժեշտություն կա նրանց աշխատավարձը բարձրացնել, քանի որ շատերն աշխատանքից դուրս են գալիս:

Ֆիննախը գումարը հատկացնելու այսպիսի հիմնավորում է ներկայացրել. «Գումարը հատկացվում է Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց (քննիչների) ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելու նպատակով»:

Ուշագրավ է, որ նախագծում ընդհանուր գումարից միայն ՔԿ-ին հատկացվող մասն է առանձնացված, իսկ թե ԱԱԾ-ին ու ոստիկանությանը որքանն է բաժին հասնում, նախագծում չի նշվում:

4,1 մլրդ կամ 8,2 մլն դոլար հատկացնելու մասին նախագիծն ընդգրկված է կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում: Չնայած Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե քաղաքացիները չզեկուցվող նախագծերին կարող են ծանոթանալ կառավարության կայքում, բայց անհերքելի է, որ եթե լրատվամիջոցները չանդրադառնան չզեկուցվող նախագծերին, ապա դրանք այդպես էլ հանրության լայն շրջանակներին համար անհայտ կմնան:

Նարեկ Կիրակոսյան