Խուզարկություն` երեխային կորցրած մոր տանը․ ինչ են փնտրել և առգրավել քննիչները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Այսօր առավոտից քննիչները, դատարանի որոշմամբ, խուզարկում էին Հայկուհի Խաչատրյանի՝ Զովունիում գտնվող տունը։ Հայկուհին 2019-ի սեպտեմբերի 24-ին ծննդաբերել էր հանրապետական ծննդատանը, բայց երեխային այդպես էլ չէր տեսել։ Բժիշկները հայտնել էին, որ փոքրիկը ծնվել է մահացած։ Ծնողները պնդում են՝ իրենք երեխայի դին չեն տեսել։ Հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Խուզարկությունը կապված էր հենց այս քրեական գործի հետ։

«Դին չկար, հետո ասացին՝ հերձել ենք, օրգաններ ենք պահել, իսկ դին այրել ենք, օրգաններն էլ քայքայված են, ասացի՝ տվե՛ք քայքայված օրգանները, ես ԴՆԹ փորձաքննություն կիրականացնեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց Հայկուհի Խաչատրյանը, որը խոսելիս դիմադրում էր գործով քննիչի ու փորձագետների՝ դատարանի որոշումն իրականացնելուն։

Կնոջ հղիությունը հսկած մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Քեհյանը դեպքից օրեր անց լրատվամիջոցներին հայտնել էր, որ ծննդկանը երեխայի դին տեսնելու ցանկություն չի հայտնել, բացի այդ հրաժարվել է հետազոտություններից․

«9 ամիս ինքը եղել է իմ հսկողության տակ: Սակայն որոշակի ժամկետներում, երբ իրեն առաջարկվել է ավելի խոր հետազոտություն, որը ցուցված է եղել իրեն ութերորդ հղիության և երկու անգամ չզարգացող հղիություն ունեցող կնոջ մոտ, նա հրաժարվել է: Նույնիսկ հրաժարվել է որոշակի շատ կարևոր սկրինինգային հետազոտություններից: Ընդունվել է ամսի 24-ին: Ժամը 17-ն անց կես հայտնաբերվել է անտենատալ պտղի մահ, որի մասին նա տեղյակ էր, և դա ապացուցվել է էխոգրաֆիկ հետազոտությունով: Ծննդաբերել է մեռելածին: Բացի վարող բժշկից, մանկաբարձից, ծնարանում գտնվում էին նաև բույժքույրերը, մայրապետները, որոնք տեսել են, որ պտուղը մահացած է ծնվել: Ծննդաբերությունը ավարտելուց հետո, երկուս ու կես ժամ անց նաև սառնարանում դրված երեխային դին տեսել է իր քույրը»,- 2019-ին պատմել էր մանկաբարձ-գինեկոլոգ Քեհյանը։

Հայկուհուց խնդրեցինք քրոջ հեռախոսահամարը, ասաց՝ Ռուսաստանի Դաշնությունում է, իսկ հեռախոսահամարն անհասանելի է։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ քննիչները խուզարկում էին առանձնատունը, որպեսզի տուժող ճանաչված Հայկուհի Խաչատրյանից և ամուսնուց անջատված ԴՆԹ պարունակող իրեր և առարկաներ, ինչպես նաև Հայկուհի Խաչատրյանի կողմից սեփական նախաձեռնությամբ ենթադրաբար իրականացված նմուշի հետազոտության արդյունքների վերաբերյալ բժշկական և դրանց հետ կապված այլ փաստաթղթեր, մահացած պտղի և ամուսինների միջև արյունակցական կապը հաստատող կամ հերքող առարկաներ հայտնաբերեն։

Սակայն թե՛ Հայկուհին, թե՛ ամուսինը համաձայնություն չէին տվել, որ իրենցից նմուշառումներ վերցվեն։ Քննչական կոմիտեից Factor.TV-ին հայտնեցին, որ ամուսինները այդպես էլ հաձայնություն չեն տվել նմուշառումներ վերցնելու, քննիչները կարողացել են նմուշառում անել միայն հագուստներից։ Հայկուհին էլ ասում է՝ քննիչներն իր վրա բռնություն գործադրելով հարկադրաբար վերցրել են նմուշառումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան