Լեհաստանը հայտարարել է 45 ռուս դիվանագետների արտաքսման մասին

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Լեհաստանը հայտարարել է 45 ռուս դիվանագետների արտաքսման մասին՝ նրանց մեղադրելով լրտեսության մեջ։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին՝ նշելով, որ Վարշավայի կառավարությունը վճռականորեն է գործում «ռուսական հատուկ ծառայությունների ցանցը» վերացնելու ուղղությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալությունը հայտնել էր, որ Լեհաստանում դիվանագիտական կարգավիճակ ունեցող ռուսաստանցիների թվում հայտնաբերել է 45 ռուս հետախույզների և հարակից անձանց:

Ինչպես ասվում է Լեհաստանի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, այս ցուցակում ընդգրկված անձանց գործունեությունն ուղղված է միջազգային ասպարեզում Լեհաստանի և նրա դաշնակիցների կայունությունը խաթարելուն և վտանգ է ներկայացնում երկրի շահերին ու անվտանգությանը։

Վտարված դիվանագետներից մեկը, ըստ ABW-ի, ՌԴ հետախուզական ծառայությունների անդամ է, ում գործունեությունը բացահայտվել է հետաքննության ընթացքում, որի արդյունքում մարտի 17-ին լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացի է ձերբակալվել ։

Ձերբակալվածն աշխատել է Վարշավայի ԶԱԳՍ-ի գրասենյակի արխիվում, ինչպես նաև հասանելիություն է եղել Լեհաստանի մայրաքաղաքի երկու այլ արխիվների փաստաթղթերին: