Քաղաքային տրանսպորտի թանկացում չի քննարկվում․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
23.03.2022 | 15:51ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ քննարկում չկա. այս փուլում սակագնի փոփոխություն չի նախատեսվում»,- նշեց Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցադրման:
Մանրամասները՝ տեսանյութում: