Էրդողանը ձգտում է Եվրոպայում գտնվող թուրքերին համախմբել քաղաքական իսլամի շուրջ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայում գտնվող թուրքերին փորձում է համախմբել քաղաքական իսլամի շուրջ։ Այս մասին ասվում է Nordic Research & Monitoring Network-ի զեկույցում, որը ներկայացնում է «Ահվալ» գործակալությունը։

Նշվում է, որ Էրդողանը, որը Եվրոպայում ապրող թուրքերին ակնհայտորեն դիտարկում է որպես Թուրքիայի, այլ ոչ թե այն երկրների քաղաքացիներ կամ բնակիչներ, որտեղ նրանք ապրում, աշխատում և թոշակի են անցնում, կոչ է անում բոլորին՝ միավորվել մեկ ազգի և մեկ դրոշի ներքո։

Անցյալ ամիս Էրդողանն ասել էր, որ երբ Թուրքիան մոբիլիզացնի իր ուժը, «ոչ մի կազմակերպություն, ոչ մի կառույց, ոչ մի թաքնված կամ բացահայտ խոչընդոտ չի կարող կանգնել նրա ճանապարհին»։ Նա ելույթ է ունեցել Միջազգային դեմոկրատների միության (UID) կողմից կազմակերպված հանդիպմանը, որը հայտնի է որպես Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության պրոքսի խումբ արտասահմանում։

Նախկինում խումբը կոչվում էր Եվրոպական թուրք դեմոկրատների միություն, որը գնահատվում է որպես Գերմանիայի սահմանադրական կարգի հետ անհամատեղելի՝ համաձայն Գերմանիայի ներքին հետախուզական գործակալության։

Խումբն ունի 253 մասնաճյուղ՝ 17 երկրներում 38 տարածաշրջանային կազմակերպություններով: Իր ելույթում Էրդողանը ցուցումներ էր տվել UID-ի անդամներին՝ ավելի շատ աշխատել իրենց նպատակներին հասնելու համար։

«Ինչքան շատ տարածվի այս հովանոցը որպես UID, այնքան ավելի կմեծացնեք ձեր գործունեության և ազդեցության ոլորտը, այնքան ավելի հաջողությամբ կարող եք իրականացնել այս ուղերձները մեր քաղաքացիներին հասցնելու, դրանք կազմակերպելու և ապագայի համար նախապատրաստելու առաքելությունը»,- ասել էր Էրդողանը։

Նա նշել էր, որ հարյուր միլիոնավոր մահմեդական ընկերներ ու եղբայրներ կանգնած են թուրքերի թիկունքում։ Էրդողանն ասել էր, որ Թուրքիան, որին աջակցում են Եվրոպայում թուրքերն ու մյուս մահմեդականները, «կխափանեն եվրոպական կառավարությունների կողմից մշակված ցանկացած ծրագիր»։

«Միասին մենք կփչացնենք նրանց դավադրությունները, որոնք փորձում են բաժանել մեր ժողովրդին, և միասին մենք դրանք կտապալենք նրանց գլխին»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան