ՀՀ կրթության և գիտության նախարարության կոչը ծնողներին և աշակերտներին

Լուրեր

19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
Բոլորը

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրադրությունը և նկատի ունենալով, որ զանգվածային երթերին մասնակցում են դպրոցահասակ երեխաներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ակցիաների կազմակերպիչներին և մասնակիցներին՝ զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից: 

Հարգելի՛ ծնողներ, դպրոցահասակների տարերային մասնակցությունը զանգվածային միջոցառումներին կարող է տարատեսակ վտանգավոր իրավիճակներ ստեղծել՝ երեխաների անվտանգության և առողջության տեսանկյունից: Ուստի, խնդրում ենք ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով  հաճախեն դպրոց և մասնակցեն ուսումնական գործընթացին, ինչպես նաև   տեղակացված լինել նրանց գտնվելու վայրի և հնարավոր նախաձեռնություններին մասնակից դառնալու մտադրությունների մասին:

Սիրելի՛ աշակերտներ, դուք մեր պետության վաղվա օրն եք, և ձեր անվտանգությունն ու առողջությունն ամենաթանկն ու կարևորն է երկրի համար: Ձեր քաղաքացիական ինքնագիտակցությունն ու պատասխանատվությունը, նաև երկրի վաղվա օրվա հանդեպ ձեր մտահոգությունը պահանջում են չանել քայլեր, որոնք կարող են վտանգել ձեր իսկ անվտանգությունը և անհանգստություն պատճառել ձեր ծնողներին ու ուսուցիչներին: