Ուկրաինայում առնվազն 816 խաղաղ բնակիչ է զոհվել․ ՄԱԿ
Քաղաքականություն
18.03.2022 | 20:15Ուկրաինա ՌԴ-ի ներխուժումից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է առվազն 816 խաղաղ բնակիչ, գրում է BBC –ի ռուսական ծառայությւոնը։ Նշվում է, որ մարդկանց մեծ մասը զոհ է գնացել ծանր հրետանու և հրթիռային կայանքների, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածներին։
Զոհվածների ճշգրիտ թիվը ավելի մեծ է, քանի որ ՄԱԿ-ի մոնիտորինգի ծառայությունները չեն կարողանում հավաստի տեղեկատվություն ստանալ շրջափակված քաղաքներից, ինչպիսին է, օրինակ, Մարիուպոլն է:
Էմմա Չոբանյան