ՌԴ-ի ու Բելառուսի դիվանագետների ու պաշտոնյաների մուտքը Եվրոխորհրդարան արգելվել է
Քաղաքականություն
18.03.2022 | 17:39Եվրոպական խորհրդարանն արգելել է Ստրասբուրգում ու Բրյուսելում գտնվող իր վարչական շենքեր մուտք գործել ռուս ու բելառուս դիվանագետներին ու պաշտոնատար անձանց։ Այս մասին թվիթերյան իր գրառմամբ հայտնում է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«Այսօրվանից Ռուսաստանի ու Բելառուսի դիվանագետներին ու կառավարության անդամներին արգելվում է Եվրախորհրդարան մուտքը։ Ժողովրդավարության տանը տեղ չկա նրանց համար, ովքեր ձգտում են խաթարել ժողովրդավարական կարգը»,-ասվում է Եվրոխորհրդարանի նախագահը։
Էմմա Չոբանյան