Մեծ Բրիտանիան զորքեր և հակաօդային համակարգեր է տեղակայում Լեհաստանում
Քաղաքականություն
17.03.2022 | 18:36Մեծ Բրիտանիան զորքեր կտեղակայի Լեհաստանում 3-ից 6 ամիս ժամկետով։ Այս մասին գրում է BBC-ն։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանում Բրիտանիան, 100 զինծառայողի հետ միասին, կտեղակայի նաև Sabre հակաօդային հրթիռային համակարգեր։
Պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ հրթիռային համակարգն ուղարկվել է՝ Լեհաստանի օդային տարածքը պաշտպանելու համար:
Նշենք, որ ԱՄՆ-ն և Գերմանիան նույնպես հակաօդային պաշտպանության համակարգեր են ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև։
Էմմա Չոբանյան