Կասկած ունենք, որ սուբսիդավորման անվան տակ գումար է յուրացվում․ շիրակցի ֆերմերներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
Բոլորը

Այսօր Շիրակի մարզի մի քանի խոշոր ֆերմերներ մամուլի ասուլիս էին հրավիրել ՝ իրավապահների ուշադրությունը հրավիրելով պետության կողմից հատկացվող պարարտանյութի սուբսիդավորմանը։ Նրանք իրենց կասկածները հայտնեցին առ այն, որ սուբսիդավորման անվան տակ, հնարավոր է, գումար յուրացվեն, որոշ մարդկանց գրպանները լցվեն։
Ըստ նրանց, կառավարության որոշմամբ՝ առանց որևէ սահմանափակման, Շիրակի մարզին տրամադրվում է 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական, 50 տոննա էլ կալիումական պարարտանյութ, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան ողջ մարզի պահանջարկն է, սակայն, չգիտես ինչու, պարարտանյութի տրամադրումը սահմանափակել են՝ մինչև 3 հեկտար հողատարածք ունեցողների համար։
«Եթե դու 5 հազար տոննայի պահանջարկը սուբսիդավորել ես, Շիրակի մարզի ողջ պահանջարկը հենց այդքան է՝ առանց սահմանափակումների, ապա ինչո՞ւ են սահմանափակումները։ Ինչո՞ւ ես որոշել մինչև 3 հեկտար հողատարածքը սուբսիդավորել, թե՞ որոշ մարդկանց գրպանն ես ուզում հարստացնե՞լ»,-հարցնում էր ֆերմեր Գևորգ Ավագյանը։
Ֆերմեր Տիգրան Ավագյանն էլ նշեց՝ եթե կա սահմանափակում, դա նշանակում է նախանշված 5 հազար տոննա քանակը պիտի նվազեր՝ դառնալով 2-3 հազար տոննա։
«Եթե 3 հեկտարի սահմանափակում պիտի դրվի, ապա մարզին անհրաժեշտ պարարտանյութի քանակը քիչ պիտի լինի։
Թող սրանով իրավապահ մարմինները զբաղվեն, ես այս ոլորտից չեմ, բայց միտումը կա, էն որ ասում են՝ հանցավոր կասկածի հիմք կա, հենց կա»,-ասում է ֆերմերը։
Գյուղատնտեսների համոզմամբ, սահմանափակումները նոր վտանգներ են ստեղծում, որ շատերը կփորձեն շրջանցել սահմանափակումը։ Չի բացառվում, որ 3 հեկտար հողատարածքից ավելի հողատարածքներ ունեցողները սկսեն պարարտանյութ վերցնել ուրիշների անվան տակ՝ հետագայում հայտնվելով իրավապահների ուշադրության կենտրոնում։
Նրանց մտահոգում է նաև մատակարարման գինը, այսօրվանից սկսվելու էր մատակարարումը, ու թեև 14 մատակարար ընկերություններ կան ՝ ըստ կառավարության հաստատված ցանկի, սակայն նրանցից դեռ ոչ մեկը գին չի հրապարակում։ Ըստ նախնական տեղեկությունների, գինը 22 հազար դրամ է, որից 9 հազար դրամն է կառավարությունը սուբսիդավորելու։
Ֆերմերների դժգոհում են, որ կառավարությունն այնքան ձգձգեց սուբսիդավորումը, մինչև գինը թանկացավ․ նախկին 19 հազար դրամի համեմատ, որի կեսը պիտի վճարեր կառավարությունը, կեսը՝ ֆերմերը, այժմ գինը առնվազն 3 հազար դրամով ավելի է։
«Եթե գին ֆիսքված չէ, չգիտենք՝ 14 ընկերությունից որն է էժան տալիս, որը՝ թանկ ու չգիտենք՝ որի պարարտանյութը որ երկրինն է, ինչ ձևի հայտ ներկայացնենք ընկերությանը։ Նման բան աշխարհում չկա»,-նեղսրտում էին ֆերմերները՝ հորդորելով գյուղացիներին չթողնել մենակ, այլապես պարենային աղետ է լինելու երկրում։

Արմիկ Մովսիսյան