Պետությունը սկսել է երրորդ և հաջորդ երեխաների համար տրվող 50 հազար դրամի աջակցության վճարումները

Լուրեր

16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի անդրադարձից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին սկսել է վճարել հունվար և փետրվար ամիսիների համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության գումարները:

Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ծրագրի շահառուներից մի քանիսը: Նրանք ավելի վաղ ահազանգել էին այն մասին, որ պետությունը չի վճարում երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված աջակցության գումարները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծից ինչպես քաղաքացիներին, այնպես էլ Factor.am-ին տեղեկացրել էին, որ նշյալ ծրագրի համար ֆինանսական հատակցումներ դեռ չկան:

Իսկ ահա նախարարության մամուլի ծառայությունից հակասող պատասխան էին տվել՝ պարզաբանելով, թե ծրագրային խնդիրներ կան: Երրորդ և հաջորդ երեխաների համար տրվող 50 հազար դրամի աջակցության մասին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսել էր 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում՝ հրավիրելով երիտասարդ ընտանիքների ուշադրությունը: Վարչապետը նշել էր, որ գումարը վճարվելու է մինչև երեխայի 4 տարեկան դառնալը: Պետական այս ծրագիրը նախնական գործելու է 2022-2026 թվականներին:

Նշենք, որ հունվար և փետրվար ամիսներին երրորդ և հաջորդ երեխայի համար 50 հազարական դրամի աջակցություն ստանալու համար նախարարություն դիմել է 908 ընտանիքի :

Նարեկ Կիրակոսյան