«Որ խմում էր, կորցնում էր իրան». ինչու է տղամարդը նռնակով պայթեցրել իրեն ու նախկին կնոջը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 14:09
Ընտրություններից հետո հնարավոր սրման մասին հայտարարած անձը ձերբակալվել է
08.06.2026 | 14:07
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը
08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զովունիում մարտի 11-ին տեղի ունեցածը գյուղացիների համար իսկական շոկ էր․ երիտասարդ տղամարդը պայթեցրել էր իրեն ու նախկին կնոջը։

Դեպքը տեղի է ունեցել դպրոցի հարևանությամբ, որտեղ սովորում են ընտանիքի 2 անչափահաս երեխաները։ Նելլին աշխատում էր դպրոցից ոչ հեռու գտնվող հրուշակեղենի արտադրամասում։ Նախկին ամուսինը՝ Արտակը, Նելիին սպասել է աշխատավայրի մոտ։ Նրան տեսնելով՝ թևից քաշքշելով տարել է դեպի ոչ մարդաշատ վայր։ Միայն տարեց մի կին է փորձել սաստել տղամարդուն, բայց՝ ապարդյուն․ նռնակի պայթյունը խլել է երկուսի կյանքն էլ։ Ամուսինները երկար տարիների համատեղ կյանքից հետո բաժանվել էին, բայց տղամարդը չի դադարել մշտապես հետևել ու սպառնալ ընտանիքին։

Տղամարդու նպատակը նախկին կնոջ հետ միանալն էր, պատմում է կնոջ բարեկամուհին, սակայն բռնարար ամուսինը ոչ միայն կնոջը, այլև երեխաներին է սպառնացել։

Արտակը տարբեր գործերով էր զբաղվում՝ շինարարությամբ, երթուղայինի, ապա՝ տաքսու վարորդ։ Հարևանների հետ շփումներում թեպետ խնդիրներ չեն եղել, բայց ընտանիքում բռնության դեպքերը հաճախակի էին։ Ոստիկանությունն էլ այդ մասին պարբերաբար տեղեկացվել է։ Հարազատներն ասում են՝ կան նաև տեսագրություններ, սակայն դրանք այն հեռախոսի մեջ էին, որը Նելլիի մոտ էր և նռնակի պայթյունից մասերի է բաժանվել։

Զովունիում շատերն էին ճանաչում Արտակին։ Ոստիկանությունը նաև համայնքապետարան է ծանուցում ուղարկել, տեղեկացրել, որ բռնության դեպք է գրանցվել և տղամարդու նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել։ Սա նշանակում է, որ տղամարդը 20 օր իրավունքն չունի զանգահարել, 20 մետրից ավելի մոտենալ կնոջը։ Չնայած սրան՝ տղամարդը բազմիցս խախտել է պահանջը։

Զարուհի Մեժլումյանը պետք է ներգրավվեր գործով որպես փաստաբան ու քրեական գործ հարուցեր Նելլիի դեպքով, բայց, ասում է, չհասցրեցին։ Նելլին «Կանանց աջակցման կենտրոն» էր դիմել մարտի 3-ին, իրավիճակը գնահատելուց հետո առաջարկել են ապաստան տեղափոխվել՝ բարձր ռիսկայնության պատճառով, սակայն կինը հրաժարվել է։

Իրականում այստեղ ավելի խորքային խնդիր կա՝ ասում են կանանց իրավունքներով զբաղվողները։

Ամուսինը, որը Ռուսաստանից վերադարձել էր 44-օրյա պատերազմի ժամանակ ու մասնակցել ռազմական գործողություններին, նաև զենք, զինամթերք է ունեցել, որը չի առգրավվել։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նաև այստեղ է խնդիր տեսնում։

Իսկ առհասարակ, ընտանեկան բռնության դեպքում Ոստիկանության գործառույթը սահմանափակվում է միայն անհետաձգելի միջամտության որոշում կայացնելով, բայց վերահսկողական մեխանիզմները թույլ են։ Այդ որոշումը խախտելու մասին բռնության ենթարկվողն անձամբ պետք է զանգահարի ու տեղեկացնի։ Այս խնդրի լուծման համար Ոստիկանությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ։

Արդյո՞ք Ոստիկանությունը պատշաճ կերպով տեղեկացրել է կնոջը հնարավոր պաշտպանական մեխանիզմների մասին․ սա հարց է, որ բարձրացնում են կանանց իրավունքներով զբաղվողները։ Ոստիկանությունն առայժմ մանրամասներ չի ներկայացնում, ծառայողական քննություն է նշանակված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան