Մենք արդեն հասկացել ենք, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Զելենսկի

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ցանկությունը։ Նրա խոսքով՝ Կիևում արդեն հասկացել են, որ «բաց դռների» քաղաքականությունը չի վերաբերում Ուկրաինային, գրում է Unian-ը։
Այս մասին նա ասել է  Joint Expeditionary Force առցանց քննարկման ժամանակ։

«Պարզ է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, մենք դա հասկանում ենք, մենք ադեկվատ մարդիկ ենք։ Տարիներ շարունակ մենք լսել ենք բաց դռների մասին, բայց հիմա նաև լսել ենք, որ չենք կարող ներս մտնել և պետք է դա խոստովանենք։ Ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սկսում է դա հասկանալ և ապավինել իրեն և մեզ օգնող մեր գործընկերներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա ևս մեկ անգամ կոչ է արել փակել երկինքը Ուկրաինայի տարածքի վրա, բայց նաև նշել է, որ դրական որոշման հավանականությունը ցածր է։

«Ուկրաինան ներկայումս չի հավակնում ակտիվացնել ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը։ Մենք միշտապես ասում ենք, որ մեր երկինքը պետք է պաշտպանվի այնպես, ինչպես Դաշինքի երկինքը, բայց հասկանում ենք, որ միշտ կա «բայց», և ինչպիսին կլինի Դաշինքի պատասխանը, եթե նրանք արդեն Եվրոպայի արևելքում դիմում են պաշտպանության համար։ Եթե նրանց մոտ թռչեն ռուսական հրթիռները, Աստված չանի, ռուսական ինքնաթիռները։ Ռուսաստանը գրոհել է մեր Լվովի մարզը, հրթիռային հարված է հասցվել ՆԱՏՕ-ի սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Դաշինքի տարածքում արդեն ընկել են ռուսական անօդաչուներ»,- եզրափակել է երկրի ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան