Ծանր փորձությունների, սրացումների շրջան է՝ պայթյուն կարող է լինել ռեգիոնում․ կռվելու պիտի պատրաստվենք․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանն է

-Պարո՛ն Մելիքյան, ակտիվ քննարկվում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցման հարցը։ Պատասխանելով Բաքվի 5 առաջարկներին՝ ՀՀ ԱԳՆ-ն նաև դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա։ Ինչո՞ւ է հենց հիմա քննարկվում այս հարցը, կարծես թե՝ նույնիսկ գործնական տարրեր են նկատվում։

-Ես չէի ասի, որ հարցը հենց հիմա իջավ ասպարեզ։ Կողմերը համապարփակ պայմանագիր կնքելու անհրաժեշտությունից խոսում են առնվազն մեկ տարի։ Ադրբեջանն իր մոտեցումները ներկայացրել է Հայաստանին վերջերս, կարծեմ հայկական կողմն էլ իր մոտեցումներն Ադրբեջանին ներկայացնելու հնարավորություն է ունեցել։ Յուրաքանչյուրն իր տեսակետից փորձում է ստանալ արդարացի և ընդունելի փաստաթուղթ։ Չեմ կարծում, որ դա հաջողվել է։ Ադրբեջանը հանդես է գալիս ուժի և վերջնագրերի դիրքերից։ Ու, թերևս, այդ է պատճառը, որ ռազմական սրացումներ կան մեր սահմաններին և տեղի բնակչությանն են տեռորի ենթարկում՝ գազամատակարարումն են անջատել, սահմանային գյուղերի ներկայացուցիչների նկատմամբ բացահայտ հոգեբանական ահաբեկչություն են իրականացնում և կրակի միջոցով ճնշում են գործադրում։ Ցանկանում են այդպիսով Երևանի համաձայնությունը կորզել կամ նրա դիրքը մեղմացնել։ Տեսանք, որ ըստ պաշտոնական Երևանի՝ դիմում է հղվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ համապատասխան բանակցությունները կազմակերպելու նպատակով։

-Ադրբեջանը սադրանքների է դիմում ՀՀ-ի և Արցախի սահմաններին պատերազմի կանգնեցումից անմիջապես հետո։ Բաքուն պատերազմից հետո հայտարարում էր, թե կոնֆլիկտը լուծված է՝ Մինսկի խմբի արևմտյան համանախագահներին արհամարհական ձևով Ալիևն ընդունեց։ Եվ հիմա Երևանը դիմում է Մինսկի խմբի համանախագահությանը՝ բանակցելուն աջակցելու նպատակով։ Կարելի՞ է, արդյոք, ասել, որ ադրբեջանական շանտաժն իր գործը չի արել՝ առնվազն մինչև այս պահը։

-Կարելի է այդպես ասել, տեսնենք՝ հետո ինչ տեղի կունենա։ Մի կողմից՝ Թուրքիան հանդես եկավ հայտարարությամբ, որ Երևանն ու Բաքուն պետք է անմիջնորդ բանակցեն միմյանց հետ։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը հնարավորություն կունենա Երևանի անհամաձայնությունների դեպքում դիմել ուժի կիրառման՝ մասնակի կամ ընդլայնված։ Մինչդեռ, միջնորդներով անցկացվող բանակցություններն այդ առումով ավելի հավասարակշռված բնույթ կարող են ունենալ և հաստատ վերջնագրային մթնոլորտին չեն նպաստի, ու չեն նպաստի նաև ուժի ուղիղ կիրառմանը։ Ուստի, այդ առումով ՀՀ-ի քայլը, թերևս, խելամիտ է։ Մանավանդ, որ Արցախի հիմնախնդիրը հնարավոր չէ անտեսել երկկողմ հարաբերություններում։ Արցախի կարգավիճակի հարցը ևս իր լուծումը կունենա, և միայն այդ դեպքում մենք կունենանք իրապես տևական և համապարփակ խաղաղ իրավիճակ։ Դրա երաշխավորը կլինեն նաև միջնորդները։

-Ինչպե՞ս կարող է Ուկրաինայի դեմ այս պատերազմն ազդեցություն ունենալ ոչ միայն Արցախի հարցի ճակատագրի, այլև պետությունների միջև հարաբերությունների վրա։

-Ինչ խոսք՝ այո՛, կարող է ունենալ ուղղակի ազդեցություն, այսինքն՝ թե՛ հաջողության, թե՛ անհաջողության պարագայում ռուսական կողմն արդյունքներին համապատասխան վարքագիծ կարող է դրսևորել Հայաստանում և Արցախում, և առհասարակ՝ Հարավային Կովկասում։ Ընդհուպ՝ կարող է այստեղից գնալ-չգնալու որոշում կայացնել։ Թե՛ Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունները, թե՛ իրավիճակը Հարավային Կովկասում պետք է դիտարկենք շատ ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Մարտավարական խնդիրներ լուծելիս մենք կկարողանանք ճիշտ կողմնորոշվել՝ այդ իրադարձությունների տրամաբանությունն ու ուղղվածությունը հասկանալու դեպքում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան