10 ժամ է՝ փաստաբանները չեն կարողանում գտնել հակապատերազմական պաստառով ուղիղ եթերում հայտնված ռուսական Առաջին ալիքի խմբագրին

Լուրեր

09.02.2026 | 16:07
Ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել
09.02.2026 | 15:56
Օլիմպիական խաղերին գեղասահքի մրցույթում երաժշտության ​​վեճը Հայաստանի և Ադրբեջանի միջև լուծվել է․ The Guardian
09.02.2026 | 15:43
Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը
09.02.2026 | 15:32
ԱՄՆ ներգաղթի ծառայությանը քննադատած Բեդ Բաննին ելույթ է ունեցել Սուպերբոուլի եզրափակչում. Թրամփը շոուն անվանել է «պատմության մեջ վատագույններից մեկը»
09.02.2026 | 15:21
Ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատարեց չեմպիոնը գերազանցեց լեգենդար Բյորնդալենի ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 15:06
Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոն կմեկնեն // Երևանում փակ ճանապարհներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
09.02.2026 | 15:02
SpaceX-ը մտադիր է քաղաք կառուցել Լուսնի վրա
09.02.2026 | 14:53
Վենսը ժամանում է Հայաստան․ ինչ է սպասվում․ զրույց Սոնա Ղազարյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 14:52
Պորտուգալիայի նախագահական ընտրություններում հաղթել է սոցիալիստ թեկնածուն
09.02.2026 | 14:44
«Ռեալը» մեծ աշխատավարձ է վճարում Մբապեի մորը
09.02.2026 | 14:35
Դա բան չի փոխում. Թորոսյանը` ԼՂ-ից բռնի տեղահանվածի փոխարեն տեղափոխված ձևակերպումը օգտագործելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 14:26
Ալիևն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը
09.02.2026 | 14:18
Վերջ տվեք նսեմացմանը. Թորոսյանը` Վենսի` ՀՀ և Ադրբեջան տարբեր օրակարգերով հանդիպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 14:10
ՌԴ-ն Անքորիջում ընդունել է ԱՄՆ-ի առաջարկները, բայց հիմա Վաշինգտոնը պատրաստ չէ դրանց. Լավրով
09.02.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանին նամակ ենք գրել դեկտեմբերին, պատասխան չենք ստացել. անհետ կորածի հարազատ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավելի քան 10 ժամ է՝ փաստաբանները չեն կարողանում գտնել ռուսական Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովային, որը բերման է ենթարկվել երկուշաբթի՝ մարտի 14-ի երեկոյան, այն բանից հետո, երբ նա ուղիղ եթերում հայտնվել է հակապատերազմական պաստառով։ Այս մասին այսօր առավոտյան Meduza-ին ասել է Agora իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Դանիիլ Բերմանը։

Նախ հաղորդվում էր, որ Օվսյաննիկովային տեղափոխել են Մոսկվայի Օստանկինոյի շրջանի ոստիկանական բաժանմունք։ Ոստիկանությունից, սակայն, իրավապաշտպաններին ասել են, որ նա բաժանմունքում չէ։

Մարտի 15-ի գիշերը հայտնի է դարձել, որ ձերբակալվածին գտել են Օստանկինո հեռուստակենտրոնի հերթապահ սենյակում։ Երբ փաստաբան Անրի Ցիսկարիշվիլին կարողացել է մուտք գործել այնտեղ, Օվսյաննիկովային այնտեղ չի գտել։

Փաստաբանները Meduza-ի հետ զրույցում հաստատել են, որ մարտի 15-ի առավոտյան դրությամբ՝ իրավաբաններին չի հաջողվել գտնել Օվսյաննիկովային ո՛չ Օստանկինոյի հերթապահ մասում, ո՛չ քաղաքի այլ ոստիկանական բաժանմունքներում:

Տաթև Ֆռանգյան