Համացանցում շրջանառվող նորությունը՝ թե Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը․ Արցախի ՆԳՆ
ԱՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը:
Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:
Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։