Պաշտոնական Կիևը՝ ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության մասին

Լուրեր

28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
Բոլորը

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր է համաձայնություն լինի առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում, իսկ ամենաուշը՝ մայիսին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը՝ YouTube-յան ալիքներից մեկի ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ։

«Կարծում եմ, ոչ ուշ, քան մայիս ամիսը, մայիսի սկզբին, ամենայն հավանականության,կհասնենք խաղաղության պայմանագրի, միգուցե նաև շատ ավելի արագ։ Տեսնենք, ես ամենաուշ ժամկետն եմ նշում»,- ասել է Արեստովիչը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 14-ին, կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը։ Այն անցկացվել է տեսակոնֆերանսի միջոցով։ Ինչպես հետո բացատրել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, բանակցություններից հետո տեխնիկական դադար է վերցվել։ Բանակցությունները կշարունակվեն այսօր։

 

Տաթև Ֆռանգյան