Կարո Փայլանը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Լուրեր

14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ողջունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, գրում է Bianet-ը։

Փալյանն իր թվիթերյան էջում հայերեն, անգլերեն և թուրքերեն գրառում է կատարել՝ հանդիպումը որակելով հուսադրող։

«Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Արարատ Միրզոյանը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումում՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում բարձր մակարդակի առաջին հանդիպմանը։ Հուսադրող պահ»,- գրել է հայազգի պատգամավորը։

Նշենք, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել մարտի 12-ին։ Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նաև հատուկ բանագնացներ են նշանակել։ Ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։

Էմմա Չոբանյան