ԵՄ-ն առավել հավատարիմ է խաղաղ Հարավային Կովկասի նպատակին․ Տոյվո Կլաարը ժամանել է Երևան
Քաղաքականություն
14.03.2022 | 12:39Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Կլաարի թվիթերյան գրառումից։
«Երկու օրով վերադարձա՝ հանդիպումների։ Քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել, ԵՄ-ն առավել քան երբևէ հավատարիմ է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի նպատակին»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Էմմա Չոբանյան